Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման առթիվ ճանապարհ փակ կլինի

Blog Image

Սեպտեմբերի 28-ին՝ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։

Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:

Միջոցառման երթուղին մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․Շահումյանի արձանի մոտ 12:00-ին՝

Շքերթի երթուղու մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։

Ս․Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․Շահումյանի պուրակ՝ քայլելով  դեպի Հանրապետության հրապարակ։

Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով  Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։

Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝  շարժելով դեպի Ազատության հրապարակ։

Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։

Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին։

Երևանի քաղաքապետարան

Send