ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ:
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլաուս Մարսշիկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Ավստրիա երկկողմ բազմոլորտ համագործակցությունն ու զարգացման կայուն դինամիկան: Կողմերը շեշտել են բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համատեքստում:
Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ զրուցակիցները քննարկել են ստեղծվելիք տնտեսական ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շեշտել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրականացումը:
Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում երկկողմ համագործակցությանը՝ ներառյալ ՀՀ-ԵՄ ընդլայնված օրակարգի շրջանակներում փոխգործակցությանը»: