Իսրայելի հեռացումը «Եվրատեսիլ» երգի մրցույթից կլինի սկանդալ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Այդ դեպքում Գերմանիան կհրաժարվի մասնակցությունից: Ամոթ է, որ նման բան նույնիսկ քննարկվում է»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքին:
Շվեյցարիայի և հյուրընկալող Ավստրիայի հեռուստառադիոհեռարձակողները պաշտպանել են Իսրայելի մասնակցությունը։
Իսպանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Սլովենիայի և Նիդերլանդների հեռարձակողները սպառնացել են բոյկոտել «Եվրատեսիլ-2026»-ը Վիեննայում՝ Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով:
Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը դեկտեմբերին իր գլխավոր ասամբլեայում պետք է որոշում կայացնի Իսրայելի մասնակցության վերաբերյալ: