Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Blog Image

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:

Համայնքային ոստիկանները հոկտեմբերի 28-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գործող շուկայի՝ արտաշատցի 38-ամյա տղամարդու տաղավարում հայտնաբերել են 1810 տուփ առանց ակցիզային դրամանիշերի տարբեր տեսակի ծխախոտներ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։

ՆԳՆ ոստիկանություն

Send