Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Որ մթերքների հետ է կեռաս ուտելը վտանգավոր

Blog Image

Կեռասի օրական նորմը մինչև 200 գրամ է առողջ մեծահասակի համար, ով չունի այնպիսի ախտորոշումներ, ինչպիսիք են սուր գաստրիտը կամ շաքարային դիաբետը, ասել է էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան:

«Եթե ունեք գաստրիտ, բայց իսկապես ցանկանում եք մի քանի հատապտուղ ուտել, մի՛ համադրեք դրանք թթվային կամ կիսաթթվային մթերքների՝ ազնվամորու, բալի, խաղողի, սալորի, խնձորի և առավել ևս՝ ցիտրուսային մրգերի հետ»,- նշել է Բոչարովան:

Բժշկի խոսքով՝ կեռասի և լոբազգիների համադրությունը վնասակար է: Լոբով ապուրից կամ սիսեռով շիլայից հետո որպես աղանդեր ցանկալի չէ ուտել:

Մասնագետն ընդգծել է , որ և՛ կեռասը, և՛ հատիկավորները կարող են վքնածություն առաջացնել, իսկ մթերքների համատեղումը մեծացնում է աղիքների հետ կապված խնդիրների հավանականությունը:

Էնդոկրինոլոգը նշել է, որ ցանկալի չէ կեռաս ուտել ճաշելուց անմիջապես հետո, պետք է սպասել առնվազն 30 րոպե. այդ դեպքում հատապտուղը դրական ազդեցություն կունենա մարսողական համակարգի վրա:

Send