Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինական անօդաչուները գրոհում են Մոսկվան․ փակ են օդանավակայանները

Blog Image

ՀՕՊ ուժերը Մոսկվա մեկնող ևս մեկ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել։ Այս մասին իր Max ալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի բեկորների տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Նոյեմբերի 18-ի երեկոյան Սոբյանինը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Մոսկվա թռչող երեք ԱԹՍ են ոչնչացրել։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։ Այս միջոցառումները ձեռնարկվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Send