ԱՄՆ պաշտպանության նախարարը համաշխարհային իրավիճակը համեմատել է 1939 և 1981 թվականների հետ
Ներկայիս համաշխարհային իրավիճակը համեմատելի է 1939 թվականի պահի հետ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ֆորտ ՄաքՆեյրի ռազմածովային քոլեջում։
«Սա 1939 թվականի պահ է, կամ, հուսանք, 1981 թվականի պահ։ Աճող վտանգի պահ։ Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները մեծանում են։ Դուք զգում եք դա։ Ես զգում եմ դա», - ասել է Հեգսեթը։
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել պատերազմից, ․․․ և դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք, պետք է սկսել պատրաստվել հիմա»,- ընդգծել է Հեգսեթը։
1939 թվականին սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1981 թվականին տեղի էր ունեցել Սառը պատերազմի սրացումներից մեկը. դեկտեմբերին Լեհաստանում հայտարարվել էր ռազմական դրություն, որն ուղեկցվել էր «Սոլիդարություն» անկախ արհմիության գործադուլներով և զանգվածային ձերբակալություններով, իսկ Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել ԽՍՀՄ-ի դեմ։
