Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին․ Տեր Մաղաքիա Օհանյան

Blog Image

Վեհարանը Վեհից  «քրիստոնեաբար» ազատելու  կոչը`  արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե’ք և խելքի եկե՛ք, հետո ուշ է լինելու։

Իսկ վարչապետի այսօրվա գրառումը, թե կուսակրոն քահանաները ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։ Նման բան չկա եկեղեցու վարդապետության և կանոնների մեջ։

«Վա՜յ, այն մարդուն, ում միջոցով կգա գայթակղությունը»։ (Մատթեոս 18:7)

Ի միջի այլոց, Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։

Նա, ով Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում, կորցնում է խիղճն ու ամոթը և ձեռք է բերում դիվային հատկություն։

Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին։

Տեր Մաղաքիա Օհանյան

 
Send