Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են. մի մասը՝ Աբովյանի բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
