Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կինը գտել է ամուսնուն ինստագրամյան ռիլում անհետանալուց 7 տարի անց

Blog Image

Հնդկաստանում մի կին գտել է իր անհետ կորած ամուսնուն վերջերս նկարահանված ինստագրամյան ռիլում անեհտանալուց 7 տարի անց, գրել են ԶԼՄ-ները։

Ուտտար Պրադեշ նահանգի Աթթամաու գյուղի բնակչուհին պատահաբար տեսել է սոցիալական ցանցերում տեսանյութ։ Նա ճանաչել է իր անհետ կորած ամուսնուն՝ Ջիտենդրային, տեսանյութի կադրերում։ Տղամարդը, որն աշխատել է որպես բանվոր Փանջաբի գործարանում, անհետացել է 2018 թվականին՝ ամուսնությունից մեկ տարի անց։ Նրա հանկարծակի անհետացումը նրա հարազատներին և հղի կնոջը ստիպել է կարծել, որ նա կարող է մահացած լինել։ Ոստիկանությունը նույնիսկ փակել է անհետ կորած անձի գործը՝ վաղեմության ժամկետի լրանալու պատճառով։

Կարճ հետաքննությունից հետո կինը պարզել է, որ իր ամուսինն իրականում այս ամբողջ ընթացքում երջանիկ ապրել է մեկ այլ կնոջ հետ։ Նա անմիջապես հայտնել է այդ մասին ոստիկանությանը։ Իրավապահ մարմինները վերաբացել են գործը։ Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ Ջիտենդրային տուն կբերեն առաջիկա օրերին։

Send