Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչում է որպես ցեղաuպանություն

Blog Image

Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչում է որպես ցեղասպանություն:

Կազմակերպության զեկույցում նշվել է, որ կան հիմքեր եզրակացնելու, որ միջազգային իրավունքով սահմանված ցեղասպանության հինգ գործողություններից չորսը կատարվել են Իսրայելի կողմից 2023 թվականին «Համասի» դեմ պատերազմի սկզբից ի վեր։

Դրանք ներառում են խմբի անդամների սպանությունը, նրանց լուրջ ֆիզիկական և հոգեկան վնասվածքներ պատճառելը, խումբը ոչնչացնելու համար նախատեսված դիտավորյալ պայմանների ստեղծումն ու ծննդաբերության կանխումը։

Որպես ցեղասպանական մտադրության ապացույց են նշվել Իսրայելի ղեկավարների հայտարարությունները և իսրայելական ուժերի վարքագիծը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «կտրականապես մերժում է այս աղավաղված և կեղծ զեկույցն ու կոչ է անում անհապաղ լուծարել ՄԱԿ-ի հանձնաժողովը»։

Send