Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ նրանք այս հարցը քննարկել են հոկտեմբերի 7-ին կայացած «դրական և կառուցողական հեռախոսազրույցի ընթացքում»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ Կրեմլը լավատեսորեն է տրամադրված հանդիպման նկատմամբ, և նախագահները կքննարկեն խնդրահարույց հարցեր։