Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ Իսրայելի ուժերը մոտենում են Գազայի լիակատար շրջափակմանը։
Կացի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է Նեցարիմ միջանցքի արևմտյան մասը՝ Գազա քաղաքից հարավ՝ մինչև ափ, «բաժանելով Գազան երկու մասի՝ հյուսիսի և հարավի»։
«Սա կամրապնդի Գազա քաղաքի շրջափակումը, և այն հարավից դուրս եկող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի անցնել Իսրայելի պաշտպանության բանակի անցակետերով», - ասել է Կացը։
Նախարարի խոսքով՝ սա վերջին հնարավորությունն է Գազայի բնակիչների համար, ովքեր ցանկանում են շարժվել դեպի հարավ և «թողնել «Համասի» ահաբեկիչներին մեկուսացված Գազա քաղաքում»՝ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների առջև, որոնք «շարունակվում են ամբողջ ուժով»։
«Նրանք, ովքեր կմնան Կազա քաղաքում, կլինեն ահաբեկիչներ և ահաբեկչության կողմնակիցներ», - հավելել է Կացը։