Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է անելու եկեղեցին. եպիսկոպոսների ստորագրությունների հետքերով

Blog Image

Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահան Արթենյանը։

Նա նշեց, որ հարցն ուսումնասիրելուց հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով։

«Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր իշխանական ԶԼՄ-ներում ու տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի նկար, որում երևում էր, որ մի շարք եպիսկոպոսներ ստորագրահավաք են սկսել «Արշակ Սրբազանին և նրա մեղքը կիսողներից» եկեղեցին ազատելու համար։

Պատճառն էլ, ըստ նույն աղբյուրների, այն էր, թե իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս էլ առոչինչ է համարել այդ արդյունքները:

Նարե Գնունի

Send