Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանում այլևս քաղաքական մրցակցություն չկա, կա ազատության և ստրկության ճակատամարտ. Մետաքսե Հակոբյան

Blog Image

«Երբ փողոցից եկածները, փողոցով իշխանությունը զավթեցին, հազարավոր զոհերի պատճառ դարձան, հանձնեցին ու հայաթափեցին Արցախը, բզկտեցին Հայաստանը և լուռ նվիրեցին նրա հատվածները թշնամուն, նրանց իշխանության մնալը այլևս ոչ թե քաղաքական գործընթաց է, այլ բռնության ինստիտուցիոնալացում»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 

Ըստ նրա, այդ ճանապարհի տրամաբանական ավարտը մեկն էր՝ նրանք պիտի դառնային յոթգլխանի դև, հոշոտելով բոլորին, և ընդդիմացողներին, և խոնարհվողներին։

 

«Այսքանից հետո դեռ կան քաղաքական ուժեր, որոնք «վստահ» են, թե կհաղթեն այդ դևին ընտրություններով։ Բայց այդ վստահությունը այլևս քաղաքական պարզամտություն է կամ ինքնախաբեություն։

 

Դևին չեն հաղթում ընտրական պրոցեսներով։ Դևին հաղթում են ազգային գիտակցության վերելքով, քաղաքացիական ապստամբությամբ, հոգևոր ամրությամբ։

Յոթգլխանի դևը սնվում է մեր վախից, մեր անտարբերությունից, մեր պառակտվածությունից։ Եվ երբ մենք նրան դիմավորում ենք ոչ թե հավատով, այլ «ընտրական շտաբներով», նա պարզապես հերթով կուլ է տալիս թե՛ ընդդիմադիրին, թե՛ համակերպվողին։

Հայաստանում այլևս քաղաքական մրցակցություն չկա, կա ազատության և ստրկության ճակատամարտ։ Ու այս պայքարում հաղթելու համար պետք է ոչ թե հերթական կուսակցական ծրագիր, այլ ազգի ներքին ապստամբություն՝ բարոյական, հոգևոր և քաղաքական մակարդակներում։

 

Այլապես յոթգլխանի դևը կմնա իշխող այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը չի որոշել այլևս չսնուցել նրան։

Ես մերժում եմ նիկոլիզմն ու ստրկամտությունը…»,- գրել է Մ.Հակոբյանը։

Send