Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել 14:30-ի սահմաններում: Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետոիտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սեյրան Գ.-ին, ապա բախվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանը և տապալել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Արման Գազարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
