Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Civic-ի պադվալներում հորինված խուժանության հիմքով են խուզարկություն իրականացնում․ Սաղաթելյան

Blog Image

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը, փաստաբանը ներսում է։ MediaHub-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Civic-ի պադվալներում հորինված խուժանության հիմքով են խուզարկություն իրականացնում»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ իր տուն էլ կգնան, պատգամավորն արձագանքեց՝ սրանցից ամեն ինչ սպասելի է։

«Հիմա իմ ընկերների տանն են, ի՞նչ տարբերություն։ Թող գան, սպասում եմ»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել ընդդիմադիր տարբեր գործիչների տներում։

Նարե Գնունի

Send