Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ «Գայի պոստ»-ի մոտ, 2 զբոսաշրջիկ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:05-ի սահմաններում չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենան Արգավանդի խաչմերուկից դեպի Երևան ընթանալիս, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը ու բետոնե պաշտպանիչ պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով երկաթե էլեկտրասյունը տապալվել ու փակել է դեպի Էջմիածին տանող ճանապարհահատվածի մեծ մասը և բետոնե պատնեշն է շպրտվել։

Վնասվել են նաև տապալված էլեկտրասյան վրա տեղադրված ինտերնետ կապի համար օգտագործվող մալուխները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի թաց լինելն է եղել։

Հրշեջ-փրկարարները այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորները կին և տղամարդ են, ովքեր զբոսաշրջիկներ են և «Զվարթնոց» օդանավակայանից վարորդը նրանց տեղափոխում էր հյուրանոցային համալիր:

Send