Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կայծակի հարվածից 8 կով է uատկել. գյուղացիներին պատճառվել է մի քանի միլիոնի վնաս

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում տեղացած անձրևի ու ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակի հարվածից 8 կով, որոնք գյուղի տարբեր բնակիչներին են պատկանում, սատկել են, գրել է «Շամշյանը»։
 
Գյուղացիները կովերին հայտնաբերել են ընդհանուր օգտագործվող գոմում: Դեպքի մասին արդեն տեղեկացվել է համապասխան մարմիններին: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչ են անելու գյուղացիները և արդյոք պետությունը՝ տվյալ դեպքում Արարատի մարզպետարանն ու Արտաշատի քաղաքապետարանը օգնության ձեռք կմեկնեն նրանց: 
 
Ամեն մի կովը գնահատվում է մոտ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ: 

Send