Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք, «Mercedes»-ը բախվել է ձիու, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, կենդանին՝ uատկել․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից դեպի Վերին Ճամբարակ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին տեղում սատկել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի  քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

Send