«Սու-25» գրոհային ինքնաթիռի ստեղծող խորհրդային և ռուս ավիակոնստրուկտոր Յուրի Իվաշեչկինն է մահացել 91 տարեկան հասակում, գրել են ԶԼՄ-ները։
Յուրի Վիկտորովիչն աշխատել է Սուխոյի կոնստրուկտորական բյուրոյում, որտեղ 1980-ից 1985 թվականներին զբաղեցրել է գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը: Նա մասնակցել է «Սու-9», «Սու-15», «Սու-24» և «Սու-25» ինքնաթիռների մշակմանը, իսկ 2000 թվականին ղեկավարել է «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռի ստեղծման նախագիծը: