Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սպիտակ տան մոտակայքում հրաձգություն է եղել, ծանր վիրավnրներ կան (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Միացյալ Նահանգների Սպիտակ տան մոտակայքում հրաձգություն է եղել, միջադեպի հետևանքով ծանր վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Հրաձակողը 29-ամյա աֆղան քաղաքացի Ռահմանուլլա Լականվալն է, որը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 2021 թվականին: Թրամփն արդեն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կստուգեն Բայդենի օրոք երկիր մուտք գործած բոլոր աֆղանցիներին: Սպիտակ տունը շրջափակված է: Ըստ տեղեկությունների՝ աֆղանցին երկիր է ժամանել Բայդենի վարչակազմի «Դաշնակիցներին ողջունում ենք» ծրագրի շրջանակներում

Պենտագոնը որոշել է Վաշինգտոն ուղարկել Ազգային գվարդիայի լրացուցիչ 500 զինվոր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրակողին անվանել է «կենդանի» ու խոստացել, որ նա խստորեն կպատժվի․ «Չարիքի, ատելության և ահաբեկչության ակտ»։

Կրակոցը տեղի է ունեցել քաղաքի 17-րդ և 1-ին փողոցների խաչմերուկում, հայտնել է Վաշինգտոնի ոստիկանության դեպարտամենտն X-ում։ 

Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է միջադեպը որպես միջազգային ահաբեկչության ակտ։ ԱՄՆ-ն կասեցրել է Աֆղանստանից մուտք գործելու դիմումները։

 

Send