Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հրթիռակոծել է Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազաները․ Դոհայում պայթյուններ են լսվել (տեսանյութ)

Blog Image

Իրանը 10 հրթիռ է արձակել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ, Դոհայում պայթյուններ են լսվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ է արձակել նաև Իրաքում գտնվող ամերիկյան զինուժի ուղղությամբ։

Իրանի պետական ​​հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ։ ԱՄՆ ավիաբազաներում հայտարարվել է առավելագույն մարտական պատրաստության ռեժիմ, անձնակազմին հրահանգվել է ապաստանել բունկերներում։

Սպիտակ տունը և Պենտագոնը հայտարարել են, որ տեղյակ են Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային սպառնացող հնարավոր սպառնալիքների մասին և ուշադիր հետևում են իրադարձություններին։ Նաև նշվել է, որ երկու խոխովակներով ինֆորմացիա ստացել են։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին իրավիճակային սենյակում հանդիպում է անցկացնում Պաշտպանության նախարարի և շտաբների ղեկավարների հետ։ 

Կադրերը՝ այստեղ

Send