Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Համաս»-ը կզինաթափվի, իսկ Գազան կդեմիլիտարիզացվի։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի բանակը մնում է Գազայի հատվածում՝ «Համաս»-ի վրա ճնշում գործադրելու համար, մինչև շարժման զինաթափումն իրականացվի։
«Եթե դա հնարավոր լինի իրականացնել խաղաղ ճանապարհով, հրաշալի է։ Եթե ոչ, ապա դա կարվի ուժով», - նշել է Նեթանյահուն։