Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները. «Ժողովուրդ»

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՔՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմանները հենց այդ երկու հարցերն են եղել:

Նախ՝ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական շտաբին. նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչության պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը, եւ հիմա էլ փորձել են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները

: Ապա քննարկվել է երկրորդ հարցը. ՔՊ-ականների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր թեմա դարձած Կաթողիկոսի հեռացման հարցի քննարկան ժամանակ Փաշինյանը նշել է, որ լավ ազդակներ է ստանում հանրությունից, ու առաջիկայում այդ հարցում մեծ կոնսոլիդացիա է լինելու: Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ էջմիածինցիները եւս իրենց են աջակցելու այս հարցում, եւ իրենք առանց շտապելու, ճնշումները մեծացնելու միջոցով, կհեռացնեն Կաթողիկոսին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Send