Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Լավագույնը նաև ակումբում․ Սպերցյանը ճանաչվել է Կրասնոդարի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ

Blog Image

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է «Կրասնոդարի» օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

 

25-ամյա խաղացողը քվեարկության արդյունքում հավաքել է 44.84 տոկոս ձայն՝ շրջանցելով թիմակիցներ Նիկիտա Կրիվցովին և Ջոն Կորդոբային, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը։

 

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

 

Armsport

Send