Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»։
Երկրորդ խաղակեսին ավելացված 7-րդ րոպեին «Շիրակը» կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն երևանյան թիմի դարպասապահ Բրունու Պինտուի ֆանտաստիկ սեյվի շնորհիվ հաշիվը չբացվեց։
Րոպեներ անց «Արարատ-Արմենիայի» իրացրած անկյունայինից հետո գոլ խփեց Արայիկ Էլոյանը։