Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք Սևանում, ավտոտնակում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված փողոցում կայանված «Fiat» մակնիշի ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու դի։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send