Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ նշել է երկու երկրների դիրքորոշումների համընկնումը տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ, հաղորդում է IRNA-ն։
Ինչպես ընդգծում են լրատվամիջոցները, երկու կողմերի միջև բանակցությունների հիմնական թեման եղել է Կովկասում ստեղծված իրավիճակը։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է տարածաշրջանի երկրների կողմից խնդիրների խաղաղ կարգավորման և տարածաշրջանային մեխանիզմների, մասնավորապես «3+3» ձևաչափով ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային ինտեգրացիան ամրապնդելու, անվտանգությունը, կայունությունը և Կովկասի երկրների կոլեկտիվ շահերը ապահովելու համար։