Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում. «Փաստ»

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։

Մենք տեղեկություններ ունենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք զանգահարեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանին, որը հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց. «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»։ Առաքել յանը, սակայն, առայժմ չցանկացավ այլ «փակագծեր» բացել և հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Send