Գրեթե բոլոր ՔՊ-ականները դեռ մի քանի ամիս առաջ ամենօրյա ռեժիմով քարոզում էին քաղաքացիներին՝ հայտարարագիր ներկայացնելու մեջ ոչ մի վատ բան չկա, հակառակը, միայն դրական կողմերի մասին էին մատնանշում։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ցուցադրական կերպով՝ տեսախցիկների առաջ հավաքել էր մի քանի նախարարների ու փորձում էր լրացնել հայտարարագիրը:
Պարտադիր հայտարարգրումից հրաժարվելու դեպքում իշխանությունը տուգանքով է սպառնում հասարակությանը, սակայն ինչպես նկատեց MediaHub-ը՝ կարկառուն ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սահմանված ժամկետից մի քանի օր ուշ է ներկայացրել պաշտոնատար անձի հայտարարագիրը՝ մայիսի 31-ի փոխարեն հունիսի 2-ին։
Ստացվում է, որ իշանությունը միայն խոսքերով է օրինակ ծառայում քաղաքացիներին, իսկ գործանակում հենց առաջինը ինքն է խախտում:
Եվ հետաքրքիրն այն է, որ Վահագն Ալեքսանյանը իր հայտարարագրում գրեթե ոչինչ չի ներկայացրել։ Այսինքն, նա չունի անշարժ գույք, ունի միայն մեկ տրանսպորտային միջոց, որը ձեռք է բերել 2019-ին՝ KIA մակնիշի։
2021 թվականի համեմատ ՔՊ-ական պատգամավորի եկամուտը աճել է՝ 2024-ին այն կազմել է 10 մլն 160 հազար դրամ նախկին 6
մլն դրամի փոխարեն։
Տարեսկզբին նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 մլն 933,846 դրամ, տարեվերջին մնացել է 117 871 դրամ:
Ալեքսանյանը հաշվետու տարում 4 մլն 230 հազար դրամ կանխիկ դրամ է հայտարարագերլ, գրեթե նույնչափ, ինչ 2021-ին։
Տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 31 մլն 813,600 դրամ, այս թիվը տարեվերջին պահպանվել է:
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է 28 մլն 287,492 դրամ:
Էմմա Մարտիրոսյան