Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բրյուսովի համալսարանում ուսանողուհիների միջև ծեծկռտուք է եղել․ ձերբակալվածներ կա՞ն

Blog Image

Երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ 

Ականատեսները նշում են, որ դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ «Լեզվաբանության եւ մանկավարժության» ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է ծեծկռտուքի և կռվի։ Կռվի ժամանակ նրանք հայհոյել են, անգամ իրար վրա հյութ և ջուր են լցրել, իրար մազերն են  պոկել։

MediaHub-ին Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝  Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննություն

ՔԿ-ից նշեցին, որ ձերբակալվածներ չկան։

Մարիաննա Արամյան

Send