Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Մխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով (տեսանյութ)

Blog Image

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն և Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Չարջերսի» հարվածող Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով։

«Սա պարզապես տեսանյութ չէ։
Սա ֆուտբոլի հանդիպում է ֆուտբոլի հետ»,- նշված է ինստագրամյան հրապարակման մեջ։

25-ամյա Դիքերը ներկա է եղել «Ինտերի» մարզմանը Լոս Անջելոսում, որտեղ «Ինտերը» պատրաստվում է Ակումբային աշխարհի առաջնությանը։

Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Միլանյան ակումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։

Տեսանյութն այստեղ

Send