Դա Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրի մասին։
Լավրովը Մոսկվայում ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից հետո ԱՄՆ-ում ոգևորված բացականչությունները փոխարինվել են փաստաթղթի հրապարակումից հետո հնչած կասկածամիտ գնահատականներով։