Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է Արաքս գյուղում 39-ամյա տղամարդու սպանության պատճառը

Blog Image

Արաքս գյուղում 39-ամյա տղամարդու սպանության պատճառը շանը հայհոյելն է եղել, ArmeniaSputnik–ի փոխանցմամբ, հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, ձերբակալել և տեղափոխվել համայնքային ոստիկանություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են ոստիկանությունից։ 

Սպանություն կատարած անձը նախկինում մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, նրա տուն ստուգայցեր են արվել, սակայն զենք չի հայտնաբերվել։

Send