Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննարկում է Ուրսուլա ֆոն դեր Լայենին Գերմանիայի նախագահի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը, գրել է «Der Spiegel»-ը:
Հրատարակության տվյալներով՝ առաջիկա նախագահական ընտրություններում ՔԴՄ-ի թեկնածուների ցուցակում են Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները, Ընտանիքի հարցերով նախարար Կարին Պրիենը, Բավարիայի խորհրդարանի նախագահ Իլզե Այգներն ու Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: