Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, գրել են ԶԼՄ-ները։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր․ «Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»: