Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նկատմամբ փորձում են հարկեր սահմանել

Blog Image

 

Երուսաղեմի տեղական իշխանությունները մտադիր են Հայոց պատրիարքարանն ու մյուս քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ ցանկանում են հարկ սահմանել, հայտնել է պատրիարքարանը։

Այս հարցով արդեն հանրագիր է ներկայացվել, իսկ դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 29-ին:

Պատրիարքարանը նշել է, որ դեռևս փետրվարին Իսրայելի իշխանություններից ծանուցում էր ստացել այն մասին, որ հարկման մասին որոշումը քննարկվելու է ոչ թե դատարանում, այլ արտադատական կարգով՝ հատուկ կոմիտեի միջոցով, որը ստեղծվել է 2018 թվականին Իսրայելի կառավարության և Սուրբ երկրի կրոնական համայնքների ղեկավարների կողմից:

«Պատրիարքարանը ողջունել է կոմիտեի հետ երկխոսության հնարավորությունը և այդ պատճառով այժմ հիասթափություն է հայտնում նոր դատական լսումներ նշանակելու կապակցությամբ։ Նման քայլը կասկածի տակ է դնում այդ նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի միջոցով երկխոսություն վարելու՝ իշխանությունների պատրաստակամությունը», – նշված է հայտարարության մեջ։

Send