Mediahub–ին տեղեկացրին, որ հերթական անօրինություն է կատարվում Գորիսում։
Մեր տեղեկություններով՝ Գորիսի երկու քոլեջները, որոնցից մեկում լարված իրավիճակը, կարծես թե, մի փոքր հանդարտվել է, պետք է միավորվեն։
Սակայն մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ խնդիրը այն է, որ դեռ չակռուցված քոլեջում արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ-ն Բազմագործառույթային քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, բայց նման քոլեջ դեռևս գոյություն չունի։
Այս ամենի վերաբերյալ փորձեցինք դիմել ԿԳՄՍ-ին, սակայն մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Պատասխանը լինելու դեպքում կհարապարակենք այն։
Հիշեցնեմ, որ դեռ ամիսներ առաջ հայտարարվեց՝ գործադիրի որոշմամբ Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն` Գորիսի Բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու համար: Ըստ հիմնավորման՝ Գորիսի պետական քոլեջում սովորում է 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով: Գորիսի պրոֆ. Խ. Երիցյան անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291 ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս ամրացված ուսումնական մասնաշենքում իրականացվում է վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Էմմա Մարտիրոսյան
