Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ

Blog Image
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային համակարգի արդյունավետության և բազմակողմ համագործակցության ապահովման գործում ՄԱԿ դերակատարման և այդ հարցում առկա  մարտահրավերների շուրջ:
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը և 2030 օրակարգի իրագործմանը։
 
Նախարար Միրզոյանը և ԳԱ նախագահն ընդգծել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։
 
Նախարար Միրզոյանը Անալենա Բերբոքին հաջողություն է մաղթել Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում իր հետագա գործունեության մեջ։
Send