Ղանձիլը, որը նաև հայտնի է որպես վայրի սխտոր, համարվում է «սուպերֆուդ», քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր և անչափ առողջարար է:
Այն կարելի է ամբողջությամբ ուտել: Այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ C, B1, B2, PP, կարոտին (A նախավիտամին), իսկ դրա տերևները հարուստ են ֆոլաթթվով: Ցանկալի է ուտել այն բույսը, որը դեռ չի ծաղկել: Համով ղանձիլը նման է սխտորին և պարունակում է բնական հակաբիոտիկ՝ ինչպես և սխտորը: Ղանձիլի մանրաթելերը շատ նուրբ են և օգտակար երեխաների և մեծահասակների աղեստամոքսային տրակտի համար: Այն օգտագործվում է նաև որպես հակալնդախտային և հակակարծրախտային միջոց:
Սակայն մինչև 1 տարին չլրացած երեխաների դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել: Նաև այս բույսն օգտագործելիս պետք է զգուշանան հղիներն ու երեխային կրծքով կերակրող կանայք: Բացի այդ, ղանձիլը հակացուցված է ստամոքսի և աղիների բորբոքման, խոլիցիստիտի, խոցային հիվանդության ու պանկրեատիտի դեպքում: