Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խոշորագույն լոգիստիկ պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ Հարավային Կորեա (տեսանյութ)

Blog Image

Հարավային Կորեայի խոշորագույն լոգիստիկ պահեստներից մեկում՝ Չհոնանի «E-Land Fashion» բաշխման կենտրոնում, խոշոր հրդեհ է բռնկվել, գրել են ԶԼՄ-ները։

Հրդեհի մարմանը մասնակցել են տարբեր շրջաններից 63 հրշեջ ջոկատներ և 129 փրկարարներ։ Հրդեհը բարդացել է շենքն ամբողջությամբ հագուստով լցված լինելու պատճառով, ինչի հետևանքով կրակն արագ տարածվել է։

Իշխանությունները կոչ են արել բնակիչներին հեռու մնալ տարածքից և խուսափել արտակարգ իրավիճակների գոտուց։

 

Send