Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդունել է Արարատ Միրզոյանին․ ինչ է քննարկվել

Blog Image

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին

Քննարկել են երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև հարաբերությունները։

Շալվա Պապուաշվիլին և Արարատ Միրզոյանը անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ «Հարավային Կովկասում լարվածության շրջանն ավարտվել է, և բացվում է հնարավորությունների նոր դարաշրջան, որը զգալի օգուտներ կբերի տարածաշրջանին»։

Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը քննարկել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական հարաբերությունները և երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։

Send