ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստիը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Մոսկվայում:
Նիստը կնախագահի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Նրանք նախատեսում են քննարկել «ԱՊՀ տարածքում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։
Հանդիպմանը կքննարկվեն նաև «հումանիտար համագործակցության և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելու հարցերը»։
