Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի՝ «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը:
MediaHub-ը տեղեկացավ, որ տուժածների թիվը 10-ն է։
Արմավիր ԲԿ-ից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տուժածների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։
«Ընդհանուր բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Անչափահասներ չկան, բոլորը չափահասներ են, այս պահի դրությամբ 2 հոգի հոսպիտալացվել են, 8-ն էլ՝ կսպասարկվեն կգնան տուն»,- տեղեկացրին ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:
Էմմա Մարտիրոսյան