Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Բռնակոթ գյուղի բնակիչը կանեփ է աճեցրել ու թմրամիջոց պատրաստել

Blog Image

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:

Նոյեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 47-ամյա բռնակոթցին ներկայացրել է 391 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ նա թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանություն

Send