Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եվրամիությունը կասեցրել է ֆինանսական աջակցությունը Իսրայելին

Blog Image

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 17-ին հայտարարել է Իսրայելին տրամադրվող օգնությունը դադարեցնելու որոշման մասին՝ այն հիմնավորելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրմամբ: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ԵՀ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արգելքը չի առնչվում միայն քաղաքացիական հասարակությանը և «Յադ Վաշեմ» հիշատակի կազմակերպությանը հատկացվող աջակցությանը:

«Գազայի հատվածում ամեն օր տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները պետք է դադարեցվեն։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար, բոլոր մարդասիրական օգնության անարգել մուտքը և Համասի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։ Եվրոպական Միությունը մնում է մարդասիրական օգնության ամենամեծ դոնորը և երկու պետությունների լուծման անսասան կողմնակիցը», - ասաց ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Send