ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է ամերիկյան զինվորական և հետախուզական անձնակազմ Մեքսիկա ուղարկելու ծրագիր՝ թմրամիջոցների լաբորատորիաներին և կարտելների ղեկավարներին թիրախավորելու համար, հայտնել է «NBC News»-ը։
Գործողությանը, ենթադրաբար, կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը և Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ գաղտնի առաքելության կարգավիճակով, սակայն դրա իրականացման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Առաքելությունը կտրուկ շեղում կլինի նախորդ վարչակազմերի պրակտիկայից, որոնք սահմանափակվել էին մեքսիկական ուժերին աջակցելով՝ առանց անմիջական միջամտության։
Պաշտոնական Մեխիկոն արդեն հայտարարել է, որ «չի հանդուրժի իր ներքին գործերին միջամտությունը», սակայն Վաշինգտոնը չի բացառել մեքսիկական կառավարության հետ հնարավոր չհամակարգվող գործողությունները։
