Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.09.2025թ.)

  

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

 

 

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը , 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և գիշերը և կեսօրից հետո, 29-ի գիշերը, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-28-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        32.4°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               2.9°C (1983թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       18.6°C

Send