Սիրիայում կիրակի օրը կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ Բաշար ալ-Ասադի հեռացումից հետո առաջին անգամ։
Նոր կանոնների համաձայն՝ քաղաքացիների ուղղակի քվեարկությունից բացի, խորհրդարանական տեղերի զգալի մասը կբաշխվի տարածաշրջաններում ստեղծված ընտրական կոլեգիաների միջոցով։ Պատգամավորների մոտավորապես մեկ երրորդն անմիջականորեն կնշանակվի երկրի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից, գրել են ԶԼՄ-ները։